Բայդենը դաշնակիցների հետ քննարկել է Պրիգոժինի ապստամբությունը

Բայդենը դաշնակիցների հետ քննարկել է Պրիգոժինի ապստամբությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի շրջանակում քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բացի այդ, Բայդենին ու ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին օրական մի քանի անգամ զեկուցում են, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։

Տեղեկությունը հրապարակել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմին։