Քո բանակը չպահեցի՞ր, բարի եղիր պահել ուրիշինը

Քո բանակը չպահեցի՞ր, բարի եղիր պահել ուրիշինը

Եթե ի մի բերենք ռուս խաղաղապահներին ուղղված ողջ մուննաթն ու դրա հեղինակներին, մի հետաքրքիր պատկեր կստանանք, որ կողքից նայողի համար շատ խնդալու է: Եվ ինչո՞ւ միայն կողքից նայողի: Հենց իրենց՝ ռուսների համար էլ է խնդալու, շատ թե քիչ մտածել կարողացող հայ հանրույթի համար էլ: Անգամ ոչինչ չանող և միայն ողնաշարով իր մոտալուտ վախճանն զգացող բիոզանգվածի համար է այդ իրավիճակը խնդալու: Այս իրավիճակում ռուսների վրա մուննաթ եկողները հիմնականում իշխանական շրջանակներից են՝ այն թափթփուկները, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը սիրում է գյալաջի անել: Երկար չթվարկեմ, դուք նրանց լավ եք ճանաչում՝ Դանիել Իոաննիսյանն, Ստյոպա Սաֆարյան (Ճըպըլ Սծյոպ), Հովսեփ Խուրշուդյան, ավանակի ընդգծված սովորություններով օժտված Վահագն Առաքելյան և բազում-բազմաթիվ վերլուծաբաններ ու քաղաքագետներ: Այլ խոսքով՝ իշխանության ողջ սորոսական հատվածն այսօր ռուսներից պահանջում է հենց հիմա պատերազմ հայտարարել, Ադրբեջանին, որպեսզի Ալիևը չհամարձակվի պահանջել այն ամենը, ինչ Նիկոլն է խոստացել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր կարգով: Հեյ, դուք այդ ի՞նչ խաղաղապահներ եք, որ չեք կարողանում Արցախը պաշտպանել… Իոաննիսյան Դանիելն էլ այնքան հեռուն գնաց, որ ռուսներին սպառնաց ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն լքելով:

Ես լավ եմ հասկանում սորոսական սբրոդի այս վայնասունի պատճառը: Նրանք հայտնվել են դիսկոմֆորտի մեջ: Նրանց ուզածը միանգամայն այլ բան էր, բայց հիմա տեղի է ունենում 180 աստիճանով հակառակ բանը: Նրանք սպասում էին, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական զինուժը մինչև վերջ կքայքայվեր, ռուսները կպահեին Արցախի սահմանները, իսկ իրենք այստեղ սիլիբիլի կանեին սորոսական Արևմուտքի հետ: Սբրոդն ամեն ինչ էր պատրաստ տալու, միայն թե Ալիևը պատերազմ չաներ և իրենք, խաղաղության մասին ճամարտակելով, էլի մի որոշ ժամանակ մնային Նիկոլի կերակրատաշտի շուրջ: Այս մեխանիզմն, ի դեպ, նոր չի հայտնագործվել: Այս պահվածքի անգերազանցելի վարպետներ են Շիրինյան Լևոնը, Խզմալյան Տիկոն, Արա Պապյանը, Վազգենի եղբայր Արամ Սարգսյանը և ուրիշներ: Բայց ի՞նչ կարող ես անել, երբ շաբաթն ուրբաթից շուտ եկավ ու Ալիևը սկսեց չհամբերել Նիոկոլի հարցում և նրան դրեց անհարմար իրավիճակի մեջ: Այս օրերին հանրությունից Նիկոլի թաքնվելը, իմ կարծիքով, հենց դրա վկայությունն է: Ասում է՝ բա ես ի՞նչ երեսով գյուղում երևամ՝ էսքան զոհ, էսքան տարածքների կորուստ, էսքան ղալմաղալ ընդդիմության հետ ու մի միջանցք էլ չունենանք Արցախի հետ կապո՞ղ: Բա խաղաղության դարաշրջանը… Մի քանի ամիս էլ չտևեց:

Նիկոլի խունտային այս իրավիճակից կփրկի մեկ բան՝ Ալիևի ուխտադրժությունը ռուսների գրպանը գցելը: Դրա համար աճպարարի հմտություններ են պետք նիկոլական սբրոդին, ինչն այդ սբրոդը չունի և ավելի շուտ խայտառակվում ու խայտառակում է Նիկոլին, քան փուշ հանում վերջինիս մատից: Իմ լավ բարեկամ քաղաքագետ և վերլուծաբան Աղասի Ենոքյանն այս առիթով գրել էր. «Եթե ինչ-որ ստահակ փորձի մեղքը բարդել ռուս խաղաղապահների վրա, անմիջապես պետք է նրան հիշոցնելով հիշեցնել, թե ով էր, որ քանդեց Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը եւ ռեգիոնի միակ պատասխանատու կարգեց ռուսներին»: Նիկոլին ու նրա սբրոդին խորհուրդ կտամ այս ուղղությամբ մտածել, ընդունել սեփական սխալները և Հայաստանից փախչել հնարավորինս հեռու: Ռուսներին մեղադրելով՝ Նիկոլն ու նրա բանդան կարող են իսկապես դառնալ ռուս-ադրբեջանական խոշոր ընդհարման պատճառ, որը դեռ չգիտես ինչով կավարտվի, քանի դեռ ռուսները խրված են Ուկրաինայում և ծայր արևելքում թեժացող գործընթացների մեջ:

Հ.Գ. Դուք ի՞նչ է, մտածում էիք, որ ռուսներն ավելի լա՞վ կպաշտպանեին Արցախը, քան Հայոց բանակը: Ողորմելիներ: Այլևս ոչինչ չունեմ ձեզ ասելու: