Եթե ՌԴ-ն ու Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ՊԲ-ն մարտական հերթապահություն չի իրականացնի․ ԼՂ-ում Հայաստանից զինծառայողներ չկան

Եթե ՌԴ-ն ու Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ՊԲ-ն մարտական հերթապահություն չի իրականացնի․ ԼՂ-ում Հայաստանից զինծառայողներ չկան

Ադրբեջանը մշտապես խոսում է ԼԵռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մասին։ Նրանք մշտապես հարցադրումներ են անում, թե ինչու են ՊԲ զինծառայողները տեղակայված շփման գծի երկայնքով։ Հիմա ես ասում եմ, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը ու Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, Լեռնային Ղարաբաղի ՊԲ-ն, կարծում եմ, մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Այս մասին քիչ առաջ կառավարության նիստին իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»,- ասաց նա։

«Ադրբեջանը շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանի ԶՈՒ ներկայությունը: Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»,- ասաց Փաշինյանը։