Արեգը դեկտեմբերին զորացրվելու էր

Արեգը դեկտեմբերին զորացրվելու էր

Երեկվա վթարից զոհվածները ժամկետային զինծառայողներ են՝ Արեգ Քերոբյանը և Դավիթ Հակոբյանը Գեղարքունիքի մարզից, Սլավիկ Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Ազոլյանը՝ Արարատի մարզից։

Արեգը Ներքին Գետաշեն գյուղից էր։ Գյուղի բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ զոհվածը դեկտեմբերին զորացրվելու էր։

Նա ուներ մեկ քույր, մեկ եղբայր, հայրը մեկնել է արտագնա աշխատանքի։

Հիշեցնենք` ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: