Ինչպես ենք պահպանում խիստ կարանտինի ռեժիմը․հայավարի

Ինչպես ենք պահպանում խիստ կարանտինի ռեժիմը․հայավարի

Կարանտին, օր 1-ին։ Պարզվում է՝ կարգապահ քաղաքացի եմ։ Սպասեցի՝ մինչև ժամը 12 -ը լրանար, որից հետո սահմանված էր մինչև 65 տարեկան ՀՀ քաղաքացիների խանութ և դեղատուն այցելությունների ժամը, ինքնալրացրեցի ելքիս թույլատվությունը, սոցքարտս վերցրեցի, հագա ձեռնոցն ու դեմքիս անցկացրեցի դիմակը, դուրս եկա փողոց։  

Պուշկին 43․ այստեղ, ինչպես ասում են՝ մե քեֆ, մի ուրախություն։ Տաքսիստները բոլոր խաչմերուկներում մեքենաները կայանած՝ սպասում են հաճախորդներին, սուպերմարկետի սրճի ապարատի մոտ հավաքված են ապարատի մշտական «հաճախորդները»՝ տաքսիստները, խանութի վաճառողներ, թաղից՝ ժողովուրդ, կատաղի դոզաներով սուրճ են խմում, բազում առաքիչներ կան ու ոչ մի ոստիկան։ Որևէ մեկը որևէ մեկից որևէ թույլատվություն չի հարցնում։ Խանութում էլ «մանրից» թանկացրել են ապրանքը։ Հացը, միսը, հավը, կանաչեղենն ու հեղափոխության խորհրդանիշ բանանը։

Շարունակելի