Մոսկվան հաղթեց Արևմուտքին․ Լավրովը փաստեր ունի

Մոսկվան հաղթեց Արևմուտքին․ Լավրովը փաստեր ունի

Ռուսաստանին հաջողվեց ձախողել Մոսկվային մեկուսացնելու Արևմուտքի ծրագրերը՝ ապահովելով համագործակցություն աշխարհի մեծամասնության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ «աշխարհը թեւակոխել է hիմնարար անշրջելի փոփոխությունների դարաշրջան»։
«Մեզ հաջողվեց ոչ միայն ձախողել Ռուսաստանին մեկուսացնելու և նույնիսկ մասնատելու հավաքական Արևմուտքի ծրագրերը, այլև ապահովել շարունակական համագործակցություն միջազգային հանրության անդամների ճնշող մեծամասնության հետ»,- ասել է Լավրովը։

Արտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանը զարգացնում է ավելի սերտ և արդյունավետ կապեր համաշխարհային տերությունների մեծամասնության հետ։