Բելառուս ընդդիմադիր ակտիվիստները պատրաստություն են անցել ամերիկյան «ուսուցիչների» մոտ

Բելառուս ընդդիմադիր ակտիվիստները պատրաստություն են անցել ամերիկյան «ուսուցիչների» մոտ

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ամերիկյան «ուցուցիչները» պատրաստել են Լեհաստանում, Լիտվայում եւ Ուկրաինայում բելառուս ընդդիմադիր ակտիվիստներին, թե ինչպես կազմակերպել եւ անցկացնել հակակառավարական ցույցեր։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ «Բելառուսական իրադարձություններում հստակ երեւում է արեւմտյան հետքը։ Բողոքի ակցիաները հենց սկզբից լավ կազմակերպված բնույթի են, եւ ղեկավարվում են արտասահմանից»,- ասել է նա։ Ավելի վաղ, Նարիշկինը մի քանի բացահայտումներ եւս կատարել էր այսպես կոչված «Բելառուսական Մայդանում» ԱՄՆ եւ արեւմտյան մի շարք այլ երկրների ունեցած մասնակցության մասին։