Տիտղոսներ չնվաճենք, ինձ դուրս կշպրտեն «Բարսելոնայից»․ «Բարսայի» մարզիչ

Տիտղոսներ չնվաճենք, ինձ դուրս կշպրտեն «Բարսելոնայից»․ «Բարսայի» մարզիչ

«Բարսայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը անդրադարձել է ակումբում երիտասարդ ֆուտբոլիստներին, ակումբի սաներին խաղաժամանակ չտրամադրելու խնդրին։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը միշտ առաջնորդվել է երիտասարդ խաղացողներից խաղաժամանակ տրամադրելով։

Marca-ի փոխանցմամբ՝ Սետյենը  պնդել է, որ երիտասարդներին ինքն էլ է ցանկանում ժամանակ տալ դրսևորվելու համար, բայց միևնույն ժամանակ գիտակցում է, որ այդ դեպքում չեն կարող միլիոնավոր եվրոներով ձեռքբերված համաշխարհային աստղերին թողնել պահեստայինների նստարանին։

Սետյենը նաև անդրադարձել է տիտղոսներ նվաճելու խնդրին։ Մարզիչը նշել, որ ինքը գիտակցում է՝ եթե տիտղոսներ չնվաճեն, իրեն ակումբից դուրս կշպրտեն։