Կարելի՞ է, արդյոք, հանգիստ թողնել Գոգյանին

Կարելի՞ է, արդյոք, հանգիստ թողնել Գոգյանին

Միանգամայն հասկանալի է, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախա­գահ Սմբատ Գոգյանն այնպիսի մարդկային ու կամային հատկանիշ­ներով օժտված անձ­նա­վո­րութ­յուն է, որ որեւէ մեկի աջակցության կարիքը չունի՝ իր սկզբունքները պաշտ­պանելու: 

Սմբատ Գոգյանի շուրջ ծա­վալ­ված անառողջ քննարկումները պատիվ չեն բերում կրթական ու գիտական հան­րությանը եւ բացասական ընկալումներ ու տարակուսանք կարող են առաջացնել հատ­կապես գիտության բնագավառում ինքնադրսեւորվել ցան­կացող երիտա­սարդների շրջանում: Պետք է հաշվի առնել մի բան․ կրթության եւ գի­տության բնագավառները «նուրբ», արժեհամակարգեր ձեւավորող բնագավառներ են, որոնց նկատմամբ հարկավոր է չափազանց զգուշավոր լինել:

Պարոն Գոգյանը սկզբունքայնություն է դրսեւորել՝ չհամակերպվելով բնա­գա­վա­ռի բարեփոխումների ճանապարհին հանդիպած սոցիալական միջավայրի դի­մադրության կամ այլ խոչըն­դոտ­ների հետ. խոսքը մարդկային հարաբե­րութ­յուն­ների, իրական ար­ժեքների մասին է:  Պետական պաշտոնյան իր քայլով, փաս­տորեն, փորձ է արել ամ­րապնդել մարդկանց վստահությունը պետական հաստատության նկատ­մամբ, այ­սինքն՝ իր համեստ քայլով նա ցանկացել է ներդրում ունենալ երկրի սոցիա­լական կա­պիտալի ուժեղացման գործում:

Կարելի է միայն հարգանքով վերաբերվել պարոն Գոգյանի դրսեւորած վար­քագծին, նրա որոշմանը: Տպավորություն է ձեւավորվել, որ նա պաշտոնին կառ­չած մարդ չէ, քանզի «կոստյումը չէ, որ պետք է զարդարի իրեն»: Պետք է նկատի ունե­նալ, որ այդ բնագավառում տեւական ժամանակ կուտակ­վել են խնդիր­ներ, որոնք կարող է լու­ծել միայն նրա նման անհատակա­նութ­յունը: Այս առումով, իմաստուն վարվեց ՀՀ վարչապետը՝ պահպանելով այդպիսի արժեքավոր կադրին:
Ինչեւէ, նկատի ունենալով այն, որ մեկընդմերթ լրահոսում հայտնվում են այս թե­մա­յով հրապարակումներ, ու, կարծես, սրա վերջը չի երեւում, կարելի՞ է, արդյոք, հանգիստ թողնել Գոգյանին:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր