«Անռիվա տուր»-ը կազմակերպում է  նոր զբոսաշրջային ուղղություն`դեպի  Թունիս

«Անռիվա տուր»-ը կազմակերպում է  նոր զբոսաշրջային ուղղություն`դեպի  Թունիս

2020 թ․ հունիսի 29-ից Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար կգործի դեպի Թունիս հետաքրքիր ուղղությունը․ փետրվարի  23-ից Հայաստանի ավիացիոն շուկա մուտք գործած նոր ավիափոխադրողը՝ «Նուվելէյր» ավիաընկերությունը արդեն այս տարվա հունիսի 29-ից սկսած յուրաքանչյուր երկուշաբթի կիրականացնի Երևան-Մոնաստիր և հակառակ ուղղությամբ չվերթներ։

Հայաստանի և Թունիսի միջև ուղիղ ավիակապի հաստատումը հնարավոր է դարձել  2019 -ի թվականին «Անռիվա տուր» ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի և Թունիսի Տուրիզմի կոմիտեի նախագահ Նաբիլ Բիզուեչի՝ վիզաների տրամադրման պարզեցված տարբերակների վերաբերյալ բանակցությունների արդյունքում։ Ընկերության կողմից Հայաստան բերված նոր ավիափոխադրողի մուտքը նշանավորվում է ոչ միայն դեպի Թունիս  մեկնարկով։

Նախաձեռնության  հեղինակները լիահույս են, որ սրանով  հիմք է դրվում երկու երկրների միջև տնտեսական ու գործարար համագործակցությանը։ Ընկերության տնօրեն Հռիսփիմե Ստամբուլյանը  երեկ նոր ուղղությանը, դրա հնարավորությունների ու առաջիկա  ծրագրերին նվիրված շնորհանդեսին հայտարարեց, որ վերջնանպատակը ոչ միայն երկու երկրների միջև ընթացիկ գործարար ու մշակութային կապերի ամրապնդումն է, այլև շատ ավելի խորը կապերի հաստատումը, ինչն, ի դեպ, զբոսարշրջային ընկերությանը հաջողվել է հասնել Հայաստանի ու Եգիպտոսի պարագայում։

«Թունիսի համար մենք բավականին երկար ենք աշխատել, մոտ մեկ տարի բանակցությունների մեջ ենք և՛ ավիաընկերության, և՛ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրերի հեշտացման հետ կապված, և կարծես թե արդեն հասել ենք հաջողության՝ պայմանագրերը ստորագրված են, «Նուվել էյր» ընկերությունը թռիչքները կսկսի հունիսի 29-ից։ Առհասարակ, մեր նպատակը շուկա կանոնավոր թռիչքներով մուտք գործելն է։ Սակայն Հայաստանի Հանրապետության ու Թունիսի միջև գոյություն չունի համաձայնագիր, որպեսզի կարողանանք կանոնավոր թռիչքներ, դա կլինի ընթացքում։ Մենք հուսով ենք, որ ԱԳՆ -ն ևս մեզ այդ հարցում  կաջակցի և 2021-ից արդեն հանդես կգանք կանոնավոր թռիչքներ։ Սա «Նուվելէյր» ընկերության հետ միասնական նպատակ է»,-հայտարարեց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Շնորհանդեսին ներկա էին Քաղաքացիական կոմիտեի ներկայացուցիչ Ստեփան Փայասլյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանում Թունիսի արտակարգ և լիազոր ներկայացուցիչ Արշակ Փոլադյանը, ՌԴ-ում  Թունիսի ազգային տուրիստական գրասենյակի ներկայացուցիչ պարոն Նեջի Գուդիրը և նրա տեղակալ Աբրդերազակ Ազուզին։
 
 Ընկերության Մարքեթինգի և զարգացման գծով փոխտնօրեն Անահիտ Մանասյանն էլ նշեց, որ ունենալով  նաև բեռանփոխադրումների լիցենզիա, հենց  հունիսի 29-ից պատրաստվում են Հայաստանից հայկական արտադրանքը ներկայացնել,  Թունիսում, իսկ թունիսյանը՝ մեզ մոտ։

Հիշեցնենք, որ այս ընկերության առավել հայտնի ու ավանդական դարձած ուղղությունը Եգիպտոսն է ։ Ընկերությունը 2017-ին դարձել է  եգիպտական  Air Cairo ազգային ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչը Վրաստանում։ Այսպիսով՝ դառնալով  եգիպտական ազգային ավիափոխադրողին տարածաշրջանային գլխավոր գործակալը։ Վերջին երեք տարիներին տուրիստական ընկերության ուղևորների թիվը հասել է 17093 ուղևորի, միչդեռ 2010 թվականին ունեցել են ընդամենը 10 512 -ը։ Անահիտ Մանասյանը հպարտությամբ նշեց, որ  այս ընթացքում արդեն իսկ ճանաչվել են որպես Հայաստանի խոշոր հարկատու։ «Եվ  այսպիսով ունեցել ենք մեր ներդրումը  մեր տնտեսության մեջ։  2017-ին՝ 692 հազար դոլար, ապա 931 հազար 160, 2019-ին՝ հատել են մեկ միլիոն շեմը։ Սա մեզ համար մեծ ձեռքբերում է»,-նկատեց Անահիտ Մանասյանը։

Ապա ՌԴ-ում Թունիսի ազգային տուրիստական գրասենյակի ներկայացուցիչ պարոն Նեջի Գուդիրը, այնուհետև նրա տեղակալ Աբրդերազակ Ազուզին ներկայացրեցին, թե զբոսարշրջային ինչ գրավչություն ունի Միջերկրական ավազանի ուղիղ կենտրոնում գտնվող և շուրջ 11 միլիոն բնակչություն ունեցող արաբական այս երկիրը,  որը միայն անցած տարի ընդունել է շուրջ 9 միլիոն զբոսարշրջիկ։ 88 հազար հյուրանոցներ, առողջարաններ, հանգստյան տներ, որոնց մեծ մասը հինգ աստղանի և բարձր դասի են՝ ընդհանուր 177 հազարից ավելի քնատեղերով այս երկիրը Փարիզից ինքաթիռով ընդամենը 1-1,5 ժամ հեռավորության վրա է, Երևանից՝ 4 ժամվա և գտնվում է մեզնից 3 ժամ տարբեր ժամային գոտում։ Թունիսի կլիման ամռանը 33-35 աստիճան տաքություն է, հունվարին միջին ջերմաստիճանը՝  +17...+19 ։

Լողանալու սեզոնը  տևում է մայիսի վերջից հոկտեմբերի վերջ։
 
 50 տոկոսի չափ արաբ բնակչություն ունեցող այս հյուսիսաֆրիկյան երկրում արաբերենից հետո երկրորդ լեզուն ֆրանսերենն է՝ արաբերենից հետո։ Գյուղատնտեսական այս երկրիրը հայտնի է իր Մոնաստիր, Թունիս, Սուս, Ջերբա կղզու հյուրանոցներով, հանգստյան գոտիներով, առողջարարաններով ու SPA կենտրոններով։ Եվ  չնայած նրան, որ երկրի բնակչության 98 տոկոսը դավանում է իսլամ, այստեղ  թույլատրված են ոգելից խմիչքները,դիսկոտեկները, ակումբային ու գիշերային կյանքը, և վերջապես՝ ակվապարկերն ու «ջրային ծրագրերը»ու տարբեր փառատոնները,  որոնք ևս այս ուղղությանը մի առանձին զբոսարշրջային գրավչություն են  հաղորդում։ 

Թունիսը առաջին հերթին համաշխարհային ժառանգության մաս է․ Թունիսի արվարձանի մաս են կազմում պատմական Կարթագենի ավերակները, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող անտիկ մի քանի այլ քաղաքների ավերակներ։ Մ․թ․ա  3-րդ դարից մինչև մ․թ-ն Կարթագենը Միջերկրական ծովի արևմուտքում գտնվող հզոր պետություն էր, որն իրեն էր ենթարկեցրել Հարավային Իսպանիան, Հյուսիսային Աֆրիկան, Սիցիլիան, Սարդինիան ու Կորսիկան, և Հռոմի դեմ տևական  պատերազմների հետևանքով Կարթագենը աստիճանաբար կորցրեց իր երբեմնի հզորությունը ու մ․թ․ա 146 թվականին վերածվեց Հռոմի աֆրիկյան պրովինցիայի։ Մ․թ․ա 44 թվականին Հուլիոս Կեսարի հրամանով փյունիկյան Կարթագենի տեղում հռոմեացիները հիմնեցին նոր քաղաք, որը հետագայում հայտնվեց Բյուզանդիայի, ապա արաբ նվաճողների տիրապետության տակ։

Թունիսի ամենահայտնի մյուս տեսարժան վայրերից մեկը  Էլ Ջեմի 2000 տարեկան ամֆիթատրոնն է, որը համեմատում են հռոմեական Կոլիզեյի հետ։

Թունիսում է գտնվում նաև Բարդոյի թանգարանը՝ անտիկ դարաշրջանի  գլխավոր թանգարանը, որի ցուցադրությունների թվում են հռոմեական խեցեգործության ու մոզայիկայի լավագույն նմուշներ, մարմարե արձաններ, քուրմերի դամբարաններ։

Թունիսում է գտնվում նաև հանրայտ Սահարայի անապատն՝ իր ավազե «հարթավայրերով», ու աղի լճերով ու եզակի օազիսներով։