Ճապոնիայում կայանած զբոսանավի ուղեւորներին թույլ են տվել հեռանալ նավից

Ճապոնիայում կայանած զբոսանավի ուղեւորներին թույլ են տվել հեռանալ նավից

Յոկոհամայում կայանած Diamond Princess ճամփորդական նավի ուղեւորներին Ճապոնիայի իշխանությունները, համապատասխան բժշկական եզրակացությունից հետո, թույլատրել են դուրս գալ նավից՝ հայրենիք վերադառնալու համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ նավը գտնվում էր կարանտինի ռեժիմի տակ, քանի որ նավի վրա եղած 3700 մարդկանցից 540-ի մոտ կորոնավիրուսի առկայություն է հաստատվել։

Նշենք, որ ուղեւորների կեսից ավելի Ճապոնիայի քաղաքացիներ են։