Վավերացվել են նոր շրջանների՝ ՌԴ կազմ մտնելու պայմանագրերը 

Վավերացվել են նոր շրջանների՝ ՌԴ կազմ մտնելու պայմանագրերը 

Ռուսաստանի Պետական Դուման վավերացրել է Դոնբասի երկու հանրապետությունների, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի՝ ՌԴ կազմ մտնելու մասին պայմանագրերը։ Հիշեցնենք, որ այդ երկրամասերի՝ ՌԴ կազմ մտնելու պայմանագրերը կնքվել են սեպտեմբերի 30-ին։

Պայմանագիրը ենթադրում է այդ երկրամասերի ՌԴ ինտեգրում բոլոր իմաստներով, սկսած անվտանգային պաշտպանական համակարգերից ու սահմանային դրությունից, մինչեւ լիակատար ինտեգրում անցումային փուլի սահմանում՝ կյանքի կազմակերպման եւ այլ հարցերի հետ կապված, իրավական եւ օրենսդրական դաշտերի համապատասխանեցում ՌԴ օրենսդրական իրավական դաշտին եւ ՌԴ Սահմանադրությանը եւ այլն։