ԱՄՆ կոնգրեսականը պահանջել է դատել Թրամփին՝ պետական դավաճանության համար

ԱՄՆ կոնգրեսականը պահանջել է դատել Թրամփին՝ պետական դավաճանության համար

ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Բիլլ Պասկրելլը պահանջել է քրեական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա վարչակազմին՝ ազգի եւ Սահմանադրության դեմ հանցագործություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է The Washington Times պարբերականը։

Ըստ Պասկրելլի, Թրամփը կատարել է պետական դավաճանություն, փորձելով հարձակում իրականացնել ընտրությունների վրա եւ խեղդել դեմոկրատիան։ «Նա մասնակցել է պետական դավաճանության։ Նա գրեթե հրաժարվել է կառավարումից եւ մեր ազգը պաշտպանելուց»,- հայտարարել է կոնգրեսականը։