Իմ էրեխու արյունը պտի հելնի, չպիտի պահեք ձեր մեջ

Իմ էրեխու արյունը պտի հելնի, չպիտի պահեք ձեր մեջ

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների մոտ իջավ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ վաղը հրավիրելով զոհվածի հարազատներին իր մոտ։

Վերջիններս հայտարարեցին, որ հարցը մինչև վաղը թողնել չեն կարող։

Հիշեցնենք, որ Արթուրի հորեղբայրը հայտարարել էր, որ եթե դրական պատասխան չստանան, խոստանում են երեխայի դին բերել ԱԺ-ի մոտ։

«Եթե չլինի պատասխան, դին կբերեմ այստեղ, ես չեմ սպառնում»,-ասաց հորեղբայրը։ Նա նշեց, որ զորամասից զանգեր են ստացել այն մասին, որ եղել է կռիվ։ Հարազատները պնդում են, որ ինքնասպանություն չէ, նրանք պահանջում են հանդիպում, այս գործով կա վիրավոր։

Զոհվածի պապը հայտարարեց՝ էս ինչեր են կպցնում մեր թոռնիկին, հանեք էդ պիտակը։ Մայրը, որ ահավոր վիճակում էր, լալիս ու երգում էր,  գոռում էր՝ «Իմ էրեխու արյունը պտի հելնի, չպիտի պահեք ձեր մեջ»։

Անդրանիկ Քոչարյանն Աջամյանի փաստաբանի հետ գնաց 30-40 րոպեով խորհրդակցելու, խոստացավ հարցեր տալ Քննչական կոմիտեին։