Աղքատության մակարդակն աշխարհում աճել է․ ահազանգում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը

Աղքատության մակարդակն աշխարհում աճել է․ ահազանգում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարը

Համաշխարհային տնտեսության վերականգնումը աչքի է ընկնում էական անհավասարությամբ։ Եթե զարգացած երկրները դրա համար ներգրավում են ՀՆԱ մոտ 28 տոկոսը, ապա որոշ զարգացող երկրների դեպքում այն ներգրավվածությունը կազմում է ՀՆԱ 2 տոկոսից էլ քիչ ծավալը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, տեսակապով հանդես գալով ԱՄՀ եւ Համաշխարհային բանկի համատեղ միջոցառման ժամանակ։

Գուտերեշն ասել է, որ ըստ կանխատեսումների, ներկայումս աշխարհը գտնվում է գլոբալ տնտեսական վերականգնման միջնամասում, ընդ որում, ՀՆԱ աճը տատանվում է 5-6 տոկոսի միջեւ։ Նա նաեւ ասել է, որ այդ թվերի հետեւում էական անհավասարություն կա։ Գուտերեշը նկատել է, որ այն երկրները, որտեղ մոլեգնում են հակամարտությունները կամ ճգնաժամերը, ավելի քիչ միջոցներ կարող են հատկացնել, որպեսզի ֆինանսավորեն այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն իրենց ներառական եւ կայուն վերականգնմանը։ Խոսքը մասնավորապես վերականգնվող էներգետիկային է վերաբերում, սոցիալական պաշտպանվածությանը, բոլորի համար հասանելի առողջապահությանը։ Բացի այդ, Գուտերեշը նշել է նաեւ, որ շատ երկրներ գտնվում են կլիմայական փոփոխություններով ստեղծված ճգնաժամային իրավիօակում, ինչը չափազանց վտանգավոր է եւ պարունակում է հեռագնա հետեւանքներ։