Հիմա՞ էլ եք ցանկանում, որ չապակայունանա իրավիճակը Ադրբեջանում և Ալիևը մնա իշխանության. Խամոյանը` Փաշինյանին (տեսանյութ)

Հիմա՞ էլ եք ցանկանում, որ չապակայունանա իրավիճակը Ադրբեջանում և Ալիևը մնա իշխանության. Խամոյանը` Փաշինյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց պատերազմից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, թե ինքն այնպիսի կոնֆիդենցիալ տեղեկատվության է տիրապետում Ադրբեջան մասին, որ եթե հրապարակի, Ադրբեջանում իրավիճակը հուսահատորեն կապակայունանա:

Նաև հիշեցրեց, որ պատերազմից մեկ օր առաջ պետք է եթեր գնար իր հարցազրույցը Հ1-ին, որտեղ ինքը պետք է խոսեր այդ կոնֆիդենցիալ տեղեկատվության մասին, բայց հարցազրույցը այդպես էլ եթեր չգնաց:

Ապա խնդրեց ի վերջո հնչեցնել, թե այդ ինչ կոնֆիդենցիալ տեղեկատվության էր տիրապետում, որ այդպես էլ չհաղորդեց և «հուսահատորեն չապակայունացրեց ու չպայթեցրեց» իրավիճակը Ադրբեջանում: 

Փաշինյանը լղոզված ու ցրողական պատասխան տվեց` չպատասխանելով ուղիղ հարցին և հույս հայտնեց, որ այս հարցը, ինչպես նաև պատերազմից մեկ օր առաջ իր տված հարցազրույցը Հ1-ին, կարող են քննարկվել ապագայում ստեղծվելիք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում:

Խամոյանն արձագանքեց, որ Փաշինյանը, փաստորեն, իմացել է, որ պատերազմ է սկսվելու և նորից հարցրեց, թե ինչո՞ւ հիմա չի հրապարակում իր այդ հարցազրոյցը, որի ժամանակ ինքը իբրև թե խոսել է այդ կոնֆիդենցիալ տեղեկատվության մասին:

«Հիմա՞ էլ եք ցանկանում, որ չապակայունանա իրավիճակը Ադրբեջանում և Ալիևը մնա իշխանության»,-հարցրեց Խամոյանը:

Փաշինյանը դարձյալ լղոզված, ցրողական պատասխան տվեց` նշելով, թե ինքը չի կարծում, որ զուտ սպորտային հետաքրքրության համար իրենք պետք է հրապարակեն այդ հարցազրույցը:

 Մանրամասն՝ տեսանյութում