Պետք է միասին հաղթահարեն հակառուսական սանկցիաների հետեւանքները․ չինացի փորձագետ

Պետք է միասին հաղթահարեն հակառուսական սանկցիաների հետեւանքները․ չինացի փորձագետ

Չինական Global Times-ի մեկնաբան Վան Ծյամեյը կարծում է, որ զարգացող երկրները պետք է միասին պայքարեն Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի սահմանած սանկցիաների հետեւանքները հաղթահարելու համար, որը մեծ վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը։

Նա հայտարարել է, որ ռուսական նավթի հանդեպ էմբարգոն կարող է ապագայում բերել համաշխարհային տնտեսության ապակայունացմանը։ Չինացի մասնագետը գտնում է, որ էներգակիրների հետ կապված սանկցիաները, որոնք ԱՄՆ-ն ու դաշնակիցները սահմանում են Ռուսաստանի դեմ, փորձելով վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, իրականում երկսայրի սուր են, քանի որ Ռուսաստանն հանդիսանում է էներգակիրների հիմնական մատակարարը։

Անորոշությունը կապված ռուսական նավթի մատակարարումների հետ, կարող է բերել շուկայում գնաճի, որը կարող է վատ վիճակի մեջ դնել ամերիկյան ինչպես նաեւ ամերիկացիների դաշնակից երկրների ազգային տնտեսությունները։ Այս ամենը նկատի ունենալով էլ, Վան Ծյայմեյը կոչ է անում զարգացող երկրներին միավորվել՝ հակառուսական սանկցիաների հետեւանքները միասնաբար հաղթահարելու համար։