Ալլահշուքյուր Փաշազադեի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Ալլահշուքյուր Փաշազադեի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի կրոնական առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլլահշուքյուր Փաշազադեն եւ վարչության 45 աշխատակիցներ հանձնել են կորոնավիրուսի առկայության թեստ։

Ադրբեջանի կրոնական առաջնորդի, նրա տեղակալների եւ մյուս աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ»-ն։ Հայտնի է, որ Փաշազադեն ամեն շաբաթ կհանձնի կորոնավիրուսի առկայության թեստ։