Իդլիբից մինչեւ Ղարաբաղ․ Կթեժացնի արդյոք Թուրքիան Կովկասը․ մաս 2-րդ․ EADaily.com

Իդլիբից մինչեւ Ղարաբաղ․ Կթեժացնի արդյոք Թուրքիան Կովկասը․ մաս 2-րդ․ EADaily.com

Սիրիական Իդլիբն այս օրերին գեներացնում է սրացում, որում ներքաշված են նաեւ Մոսկվան եւ Անկարան։ Հայտնի է, որ դեռ 1990-ական թթ, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ամուր համաձայնություն է գոյացել, որ Ղարաբաղում Բաքվի ցանկացած մասշտաբային ռազմական ակտիվության դեպքում թուրք դաշնակիցները պետք է նախապես իրազեկված լինեն։

Հետագայում այս համաձայնագիրը ընդարձակվել է մի շարք պարզաբանող պայմանավորվածություններով, ընդհուպ մինչեւ համատեղ գործողությունների պլան, եթե Ղարաբաղում Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։ Ապրիլյան պատերազմը դարձավ յուրօրինակ շարունակությունը այդ ժամանակ արդեն մի քանի ամիս շարունակվող ռուս-թուրքական առճակատման, որը սկսվել էր Անկարայի կողմից Ռուսաստանին թիկունքից հարված հասցնելով, այն է՝ F-16 ինքնաթիռով Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ռուսական Су-24 կործանիչի խոցումով։ Ղարաբաղյան սրացումը Թուրքիայի համար հետաքրքրիր է որպես ծանրակշիռ ռեսուրս եւ նաեւ փաստարկ Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական առեւտրի։

Սիրիական Իդլիբը գտնվում է Թուրքիայի ամենահարավային հատվածի մոտ, եւ ցանկացած ռազմական ակտիվության ժամանակ այնտեղից դեպի սահման է ուղեւորվում տասնյակ հազարավորներց բաղկացած փախստականների հոսանքը։ Այն վերջին բաստիոնն է չհաշտվող եւ «չափավորական» իսլամիստ գրոհայինների, որոնք հովանավորվում են Թուրքիայի կողմից, սակած այն պահից, երբ Թուրքիայի նախագահը սկսեց տարփողել Սիրիայի հարցով իր տեսակետի անբեկանելի ճշմարտացիությունը։

Նրա համար ամեն բան առավել քան հստակ է․ կա թշնամի ի դեմս Բըշար ալ-Ասադի եւ կա զինված սիրիական ընդդիմությունը, որին պետք է պահել մարտունակ վիճակում, որպեսզի հարավային սահմաններում չփլուզվի Անկարայի եւ Դամասկոսի միջեւ ընդարձակ բուֆերային գոտին։ Եթե տեղափոխվենք «անդրկովկասյան Իդլիբ», ըստ թուրքական տեսակետի, ապա Ռուսաստանի համար ամեն բան այնքան էլ ակնհայտ չէ։

Ռուսաստանի միակ ռազմական դաշնակիցը ռեգիոնում Հայաստանն է, ինչը ապրիորի կերպով ենթադրում է համապատասխան օժանդակություն։Եվ կա նաեւ Ադրբեջանը, որի հետ Ռուսաստանը եւ ոչ մի պարագայում չի փչացնի երկկողմ հարաբերությունները։ Ղարաբաղյան հակամարտության սրացման ցանկացած դեպքում Ռուսաստանը հայտնվում է բավական նրբազգաց իրավիճակում, երբ կողմերից մեկի հանդեպ ընտրությունը հղի է ամենից անցանկալի հետեւանքներով։ Իսկ եթե դա այդպես է, ապա արդեն վերեւում ասված ռեսուրսն ու փաստարկը Էրդողանի համար Հարավային Կովկասում վերածվում է աշխատանքային վիճակում կոնսերվացված եւ ամեն հարմար առիթի դեպքում Մոսկվային հիշեցման ենթակա նրբազգաց մի իրականության, որով Մոսկվան Ղաաբաղում դառնում է խոցելի ռազմական սցենար գործարկելիս։

EADaily.com