ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը ևս ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը ևս ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման կապակցությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը խորն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը առանց հանրային քննարկման փոխելու թուրքական իշխանությունների որոշման կապակցությամբ։  յն է՝ տաճարը մզկիթի վերածելու։Դեսպանն այս մասին իր մտահոգությունը հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի դեսպանին։ Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Հայ թուրքագետների առաջ քաշած տեսակետն այն է, որ Էրդողանը ցանկանում է նախ իր վարկանիշը դրանով բարձրացնել, ապա ստանալ իսլամիստ-ծայրահեղականների դրական մոտեցումը և 2023թ-ին Թուրքիայի Հանրապետության 100-րդ տարեդարձին ընդառաջ գնալ այս քայլով։ Որպեսզի Թուրքիայի Հանրապետության երկրորդ հարյուրամյակը լինի ոչ թե Աթաթուրքինը, այլ ՝ էրդողանինը: 

Ինչպես հաղորդել են թուրքական իշխանությունները՝ «Սուրբ Սոֆիայի տաճարը Ստամբուլի պատմական շրջանների մի մասն է»։