Չնայած երկրաշարժին՝ Էրդողանը նախատեսում է ընտրություններ անցկացնել․ Bloomberg

Չնայած երկրաշարժին՝ Էրդողանը նախատեսում է ընտրություններ անցկացնել․ Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է մայիսի 14-ին անցկացնել համընդհանուր՝ խորհրդարանական և նախագահական ընտրություններ՝ չնայած երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ չնայած Էրդողանը երեքշաբթի օրը 90 օրով արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած 10 նահանգներում, այդուհանդերձ նախատեսում է համապետական քվեարկություն անցկացնել մայիսի 14-ին, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր։

Ըստ Bloomberg-ի՝ Էրդողանն իրավունք ունի մեկ տարով հետաձգել ընտրությունները պատերազմի դեպքում, բայց ոչ՝ բնական աղետի։