Բախումներ Կատալոնիայի անկախության կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ

Բախումներ Կատալոնիայի անկախության կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ

Առնվազն 46 մարդ է տուժել Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ Կատալոնիայի անկախության կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով։ Նշենք, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղի ակումբը հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» հետ։

El Periodico-ի փոխանցման համաձայն, հինգ մարդ ձերբակալվել է։

Նշենք, որ հանդիպումից առաջ արդեն, մարզադաշտի մոտ սկսվել էր բողոքի ակցիա, որը կազմակերպվել էր «Դեմոկրատական ցունամի» արմատական կազմակերպության կողմից։ Ակցիային մասնակցել է մոտ 5000 մարդ։