Մոսկվան հաստատում է՝ ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա վաղը

Մոսկվան հաստատում է՝ ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա վաղը

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ժնեւում կհանդիպեն վաղը՝ հոկտեմբերի երեսունին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահը մշտական կապի մեջ է ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Բացի այդ, տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, իսկ ՌԴ ԱԳ նախարարն էլ շփումներ է ունեցել իր ֆրանսիացի եւ թուրք գործընկերների հետ։ «Մենք խորապես մտահոգված ենք շարունակվող մարտական գործողություններով, Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավվածության ընդլայնմամբ»,- ասել է Զախարովան, հավելելով որ այս հակամարտությունը լուծելի է միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։Նա նաեւ հիշեցրել է, որ կողմերը հոկտեմբերի 26-ին վերահաստատել են հրադադարի համաձայնությունը, սակայն այն ևս հաջողությամբ չպսակվեց: