Ժամանակը չէ՞, որ քրդերն ու պաղեստինցիներն արթնանան 

Ժամանակը չէ՞, որ քրդերն ու պաղեստինցիներն արթնանան 

2007 թվական, Ստամբուլ, Պալատների հա­մաշխարհային կոնգրես: Հիմա չեմ հիշում՝ «Հուրիեթ», թե «Միլիեթ» թերթի մի երի­տասարդ թղթակից մոտեցավ ինձ, ժպտադեմ բարեւեց ու առանց նախաբանի ասաց. «Թուրքիան, իհարկե, կճա­նա­չեր հայերի ցե­ղասպանությունը, բայց խնդիրը փոխհատուցումն է»: Իմ պա­տաս­խանը եղավ. «Մեր պատվիրակությունը ներկայացնում է Հայաստանի առեւտրաարդյունա­բերական պա­լատը, մեր այցի նպատակը զուտ առեւտրային է: Բայց քանի որ Դուք բարձրացրիք այդ հարցը, ապա ասեմ, որ Թուրքիայի տնտե­սութ­յունը ներկայում աշ­խարհի առաջատար տնտեսություններից մեկն է: Ուժեղ երկիր է: Իսկ ուժեղի կողմից ներո­ղամտութ­յուն հայցելն ավելի արժանապատիվ քայլ կլինի, քան փոխ­­հատու­ցումը»: Նա մի պահ հապաղելուց հետո ասաց. «Մեր ամե­նամեծ հիմ­նախնդիրը քրդերն են»: 

Հարգելի քրդեր («հարգելի» ասում եմ ակնկալիքով, որ դուք կվերականգնեք ձեր ազգային արժանապատվությունը), թուրքերը սարսափում են ձեզնից, ինչքա՞ն կարող եք նվաստացած, առանց պետություն ունենալու ապրել: Փաստորեն, 3 միլիոնանոց հայ ժողովուրդն ավելի՞ շահեկան վիճակում է, քան տասնյակ միլիո­նավոր քրդերը: Դա արդար չէ: Ավելին, դուք միթե Արցախի Հանրապե­տության 150 հազար հայ բնակչության չափ էլ չկաք: Փաս­տորեն, չկաք, թեպետ ներկայում քուրդ կոմպակտ բնակչությամբ տարածքը Մերձավոր Արեւելքում կազմում է շուրջ 500 հազ. ք/կմ, որտեղ բնակվում է մոտա­վորապես 30 մլն մարդ: 150-200 հազ. ք/կմ տարածքում քրդական պետականության ստեղծումը միանգամայն իրատեսական կարող է դիտվել: Ընդ որում, նկատի ունենալով այն, որ 15 մլն քուրդ բնակվում է ներ­կայիս Թուրքիայի տարածքում, ապա հենց այդ տարածքն էլ կարող է լինել ապա­գա Քրդստանի հիմնական տարածքը:

Բա էլ ինչո՞ւ եք բողոքում «հրեշտակ» թուրքերից: Դե, ուրեմն, վերջ տվեք ձեր՝ Թուրքիայի նկատմամբ երկչոտ գործողություններին: Իսկ եթե որոշել եք շարունակել անկախության համար ձեր պայքարը, ապա ի վերջո հաս­կացեք, որ ձեր փրկության գործը ձեր ձեռքին է, եւ ոչ ոք չի կարող ձեզ օգնել: Եվրոպացիներից մի նեղացեք, որ ձեզ չեն կարողանում աջակցել, նրանք շատ խիստ զբաղված են ավելի կարեւոր խնդիրներով՝ էկոլոգիա, սեռական փոքրամասնություններ, Նավալնի, ինչ-որ Բելառուս. էդ Բատկան դիմադրում է, շուկայական տնտեսությունից բան չի հաս­կանում ու չի թողնում, որ պետական ունեցվածքը քամուն տան, մարդկանց էլ գոր­ծազուրկ դարձնեն: Չնայած Բելառուսի տնտեսության քայքայումը հայերին ձեռնտու է. էլ «Պոլոնեզ» չեն արտադրի: Ախր, այ Բատկա, «Պոլոնեզը» չեն արտադրում, այլ՝ լսում են:

Ի դեպ, վերոնշյալը վերաբերում է նաեւ պաղեստինցիներին. դեռ որքա՞ն ժա­մա­նակ պետք է մնաք առանց պետականության: Դուք պետք է ունենաք ծովային ելքով պետություն: 
Հարգելի իսրայելցիներ, երբ ձեզ եվրոպաներում ճնշում էին, լավ չէր, չէ՞: Իսկ ի՞նչ կասեք պաղեստինցիներին ճնշելու մասին: Հասկանալի է, որ ցեղասպա­նությունը ձեր մենաշնորհն է, ուստիեւ հարց չեմ տալիս. «Երբ ձեզ ցեղասպանում էին, լավ չէր, չէ՞: Իսկ ի՞նչ կասեք, որ ձեր աջակցությամբ թուրք-ադրբեջանական ահա­բեկիչները փորձում են կրկին ցեղասպանել հայերին»: Հա, ի դեպ, հարգելի իսրա­յելցիներ, Ադրբեջանի նավթի եւ սեւ խավիարի բաղադրիչ է կազմում Սիրիայից «ներմուծված» ահաբեկիչների միսը, որը շաղ է տրվել ադրբեջանական ուղղա­թիռ­ներից:
Ինչեւէ, հարգելի քրդեր, հարգելի պաղեստինցիներ, չե՞ք կարծում, որ արցա­խահայերի պայքարի վառ օրինակն ընդօ­րինակման արժանի է՝ պետականության համար ձեր պայքարը մինչեւ վերջ հասցնելու համար: Արթնացեք տեւական քնից:

ՀԳ 1. Քրդերի եւ պաղեստինցիների ազգային զարթոնքին եւ պետականության հաստատմանը խթանելը արաբական երկրների եւ Իրանի պատվախնդրության հարցն է: Կներեք, հարգելի արաբներ եւ իրանցիներ, խնդրի խիստ ձեւակերպման համար:

ՀԳ 2. Խորհրդային տարիներին ավանդույթ կար, ըստ որի՝ ամանորյա տոնակատարության համար գնումներ էինք անում Մոսկվայում: 1974 թվականին ես եւ եղբայրս մեկնել էինք Մոսկվա: Սովորաբար կանգ էինք առնում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հյուրանոցում, «Մոսֆիլմի» մերձակայքում, վերցնում էինք «կիսալյուքս» համար՝ բաղկացած երկու սենյակից: Ուշ գիշեր էր, թեպետ մենք խորը քնի մեջ էինք, սակայն ավագ եղբայրս լսել էր, թե ինչպես է համարի դուռը բացվում: Հետո պարզվեց, որ հյուրանոցի տնօրենը կրկնակի անգամ է «վաճառել» այդ համարը: Բայց դա չէ կարեւորը: Մեր անկոչ հյուրերը Լենինգրադի հրեաներ էին: Բավական հետաքրքիր մարդիկ էին, եկել էին Մոսկվա՝ իրենց «03» ավտոմեքենան ստանալու: Հետո միասին գնացինք մեքենան տեսնելու: Դուռը բացելուց հետո եղբայրներից մեկն ասաց. «Не машина, а сказка!» Միասին նշեցինք այդ գնումը, որի ժամանակ նրանք անկեղծանալով խոստովանեցին, թե կարծել են, որ մենք արաբ­ներ ենք, ու մի պահ մտածել են, թե ինչպես վարվեն մեզ հետ: Ծիծաղեցինք: Հետո նրանցից գնե­ցինք անգլիական հրաշալի սպասք, որն ամեն անգամ օգտա­գործելիս ջերմորեն հիշում ենք նրանց: Բայց ինչու հիշեցի սա: Ախր, հարգելի իսրա­յելցիներ, ահաբեկիչ արաբների (թող ինձ ներեն օրինավոր արաբները) մսի պա­րունակությամբ նավթն ու խավիարն ինչպե՞ս եք մարսելու: Չնայած՝ «փողից հոտ չի գալիս»: Նույն տեմպով շարունակեք ռազմական արտադրանքով բեռնել Silk Way-ի օդանավերը:

Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ իմ կյանքում պատիվ եմ ունեցել հանդի­պելու արժա­նապատիվ արաբների եւ հրեաների:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր