Ձեր ենթակաները պրավալ են տալիս Հայաստանի Հանրապետության առաջընթացը (Տեսանյութ)

Ձեր ենթակաները պրավալ են տալիս Հայաստանի Հանրապետության առաջընթացը (Տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց այսօր հերթական բողոքի ակցիա էր իրականացնում նաև Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Արամայիս Համբարձումյանը։

Քաղաքացին դժգոհում է Իջևանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի գործողություններից։ 

Արամայիս Համբարձումյանը պնդում է, որ Իջևանի նախկին  քաղաքապետ Վարդան Ղալումյանը չարաշահել է իր դիրքն ու իրեն կանգնեցրել խնդրի առաջ։ 

Համբարձումյանը պատմում է, որ 2012թ.-ին Իջևանի քաղաքապետարանի կողմից 99 տարվա վարձակալության հիմունքներով իրեն հատկացվել է ամայի հողատարածք, որտեղ ինքը կառուցել է սպասարկման սրահ՝ նպատակ ունենալով այն օգտագործել գյուղատնտեսական մեծ չափերի հասնող տեխնիկայի վերանորոգման համար, սակայն  նախկին քաղաքապետ Ղալումյանը մի շարք խնդիրներ է ստեղծել իր համար։ Քաղաքացու խոսքով՝ նախկին քաղաքապետը մի քանի անգամ փորձ է արել լռեցնելու իրեն։

«Կոչ եմ անում վարչապետին, տարածքային կառավարման նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, խնդրում եմ քննություն կատարեք նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի պաշտոնեական դիրքի չարաշահման հարցով։ Հարգելի ուժային կառույցներ, ձեր մոտից հանեք բոլոր դիմումները, որպեսզի ձեր ենթակաները ձեր անունների հետ չխաղան։ Ձեր ենթակաները պրավալ են տալիս Հայաստանի Հանրապետության առաջընթացը»,- նշում է Համբարձումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։