«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

 Այս պահի դրությամբ ՀՀ-ում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ քիչ առաջ ասաց առողջապահության նախար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ այդ հաստատություններն են՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Թորոսյանը հավելեց, որ հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, որոշում է կայացվել, որ ՀՀ ամենամեծ ԲԿ-ն՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պետք է նույնպես զբաղվի այս գործով։

Օրվա ընթաքում ԲԿ- ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ ԲԿ֊ներ։