Հայ-թուրքական հարաբերությունները քննարկել եմ Բլինկենի հետ․ Մեւլյութ Չավուշօղլու

Հայ-թուրքական հարաբերությունները քննարկել եմ Բլինկենի հետ․ Մեւլյութ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտաարել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը։ Թուրքական NTV-ի փոխանցմամբ, Պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո, Չավուշօղլուն հանդիպել է լրագրողների հետ, եւ ասել, որ չափազանց դրական է եղել այդ հանդիպումը։

Անդրադառնալով քննարկված հարցերի շրջանակին, նա ասել է, որ անդրադարձել են բազմաթիվ գեոպոլիտի հարցերի, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցին։