Роспотребнадзор-ը ներկայացրել է կորոնավիրուսի մուտացիաները

Роспотребнадзор-ը ներկայացրել է կորոնավիրուսի մուտացիաները

Ներկայումս աշխարհում հաշվվում է կորոնավիրուսի մոտ 1000 մուտացիա։ Այս մասին հայտնում է Роспотребнадзор-ի մամուլի ծառայությունը։ Ընդ որում, այդ մուտացիաներից 22-ը ֆիքսվել են եւ կայուն կերպով ժառանգվում են։ Հայտարարության մեջ նշվում է, որ SARS-CoV-2-ում հայտնաբերված հազարավոր մուտացիաներից միայն եզակիներն են, որ ֆիքսվում են եւ կայուն կերպով ժառանգվում։

Կայուն ժառանգվող այդ քսաներկու մուտացիաները, ընդ որում, առաջացել են այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում։ Մասնագետները նշում են, որ Արեւմտյան Եվրոպայում առավել տարածված են P314L (գեն՝ ORF1b) եւ D614G (գեն՝ S) մուտացիաները, որոնք էլ ներթափանցել են Ռուսաստան այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։