ԱՆ-ն՝ Աննա Վարդապետյանի պաշտոնանկության մասին

ԱՆ-ն՝ Աննա Վարդապետյանի պաշտոնանկության մասին

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Աննա Վարդապետյանի պաշտոնից ազատվելու վերաբերյալ․ «Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8֊ին որոշում է ստորագրել, որով Աննա Վարդապետյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից՝ նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկով։