Թուրք ֆուտբոլիստը հեռացվել է ակումբից՝ Սիրիայում Թուրքիայի գործողություններին աջակցելու համար

Թուրք ֆուտբոլիստը հեռացվել է ակումբից՝ Սիրիայում Թուրքիայի գործողություններին աջակցելու համար

Գերմանական երկրորդ բունդեսլիգայում հանդես եկող «Սանկտ Պաուլի» ակումբի թուրք մարզիկ Ջենկ Շահինը հեռացվել է մարզումներից այն բանի համար, որ աջակցություն է հայտնել Սիրիայում Անկարայի գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է գերամանական ակումբի պաշտոնական կայքը։

Մարզումներից հեռացումը կկրի ժամանակավոր բնույթ։ Այս առնչությամբ սկսվել է հետաքննություն եւ վերջինիս արդյունքներով պայմանավորված, մարզիկը հնարավոր է նաեւ հեռացվի ակումբի հիմնական կազմում հանդես գալուց։