Անկեղծ ասած մեր հավատն էլ չի գալիս, որ էդպիսի հաղթանդամ տղան ինքնասպանություն կգործեր. Զովաբեր համայնքի ղեկավար

Անկեղծ ասած մեր հավատն էլ չի գալիս, որ էդպիսի հաղթանդամ տղան ինքնասպանություն կգործեր. Զովաբեր համայնքի ղեկավար

Այսօր, գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Մհեր Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքից էր: Համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1 ժամ առաջ են տեղակացրել ընտանիքի անդամներին. «Տան անդամները վերջին անգամ երեկ երեկոյան են հետը խոսել: Մհերն ասել է, որ ամեն բան կարգին է: Ժամեր առաջ ենք իմացել, եւ չէինք կարողանում ծնողներին ասել, որ իրենց որդին էլ չկա: Ես խոսել եմ նաեւ շտաբի պետի հետ, ասում էր, որ զինվորների միջեւ վեճ ա տեղի ունեցել, տղան շատ ուժեղ ներվայնացել ա, զենքը հանել ա ու իրեն խփել ա: Անկեղծ ասած մեր հավատը չի գալիս, որ էդպիսի բոյով-բուսաթով, հաղթանդամ, պարապած տղան ինքնասպանություն կգործեր: Ռազմական ոստիկանության աշխատակցի հետ եմ խոսել, ասեց, որ հաստատ ինքնասպանություն է, ով ինչ կասի մի հավատացեք»,- ասաց համայնքի ղեկավարը եւ հավելեց, որ Հովհաննիսյանների ընտանիքը գյուղում մեծ հարգանք ունի:

Հիշեցնենք, պաշտպանության նախարությունից հայտնել էին, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: