Հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի դի

Հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի դի

Մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մհեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել, մեզ ասացին, որ կան նաև վիրավորներ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՊՆ-ից, լրատվական վարչությունից, ասացին, որ քիչ անց այդ թեմայով հաղորդագրություն կտարածեն։