Ռուսաստանում գործազուրկների թիվը հասել է 3,1 միլիոնի

Ռուսաստանում գործազուրկների թիվը հասել է 3,1 միլիոնի

Այս տարվա դեկտեմբերի մեկի դրությամբ՝ Ռուսաստանում գրանցված գործազուրկների թիվը կազմել է 3 144 051 մարդ։ Ընթացիկ տարվա ապրիլի մեկից մինչեւ դեկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվել է 12 162 800 մարդ, աշխատանքի ընդունվել՝ 12 230 100 մարդ։ Ընդ որում, աշխատանքից ազատվել է 119 344 մարդ, առանց աշխատավարձի պահպանման արձակուրդ է ուղարկվել 74 818 մարդ, պարապուրդի մեջ է գտնվում 232 155 մարդ, իսկ ոչ ամբողջական օրվա գրաֆիկով աշխատում է 338 031 մարդ։