Ուկրաինայում Զելենսկուն խոստացել են Չաուշեսկուի ճակատագիրը

Ուկրաինայում Զելենսկուն խոստացել են Չաուշեսկուի ճակատագիրը

Ուկրաինայի Ռադայի «Կյանքի համար- ընդդիմադիր հարթակ» խմբակցության անդամ Վադիմ Ռաբինովիչը «Newsone»-ի հեռուստաթերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար կանխագուշակել է 1989 թ․ սոցիալիստական Ռումինայի առաջնորդ Նիկոլաե Չաուշեսկուի ճակատագիրը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Խորհրդարանականը մեղադրել է Զելենսկուն Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմ հաստատելու մեջ և ավելացրել, որ երկրի առաջին դեմքը տվել է 20 հոգուց բաղկացած մարտական հատուկ ջոկատ կազմավորելու հրահանգ։

Ռաբինովիչի խոսքով՝ հատուկ ջոկատը զբաղվելու է իշխանություններին ոչ հաճելի լրագրողների ու պատգամավորների վրա հարձակումներով ու ֆիզիկական մեկուսացմամբ։ «Այսինքն՝ հիմա Ուկրաինայում կարելի է ծեծել լրագրողներին։ Զելենսկին թույլատրել է։ Հեռուստաալիքների փակում՝ նույնպես կարելի է։ Հիմա կարելի է նաև սպանել։ Ուրեմն՝ ես ուզում եմ փոխանցել Զելենսկուն․ իր նման շատերը կային, և այդ թվում Չաուշեսկուն, որոնք բոլորն էլ վատ վերջացրին»,-ասել է նա։