Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:

Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց:

1. ամնիստիա - համաներում
2. բիզնեսմեն - գործարար
3. բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
4. դիագնոզ - 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
5. դոմինանտ - գերիշխող, իշխող, տիրապետող
6. ենոտ - ջրարջ
7. էկզեմպլյար - նմուշ
8. էֆեկտիվ - արդյունավետ
9. իլյուզիա - պատրանք
10. կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
11. կոնսուլտացիա - խորհրդատվություն
12. կոնֆլիկտ - հակամարտություն, բախում, ընդհարում
13. կոնֆրոնտացիա - առճակատում
14. միֆ - առասպել
15. մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
16. մոնումենտալ - 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
17. նյուանս - նրբերանգ
18. նոստալգիա - 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
19. պանիկա - խուճապ
20. պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
21. պրոյեկտ - նախագիծ, ծրագիր
22. պրոպագանդա - քարոզչություն
23. պրովոկացիա - սադրանք
24. ջիմ – մարզասրահ
25. սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
26. ստեպլեր - կարիչ
27. վիզուալ - տեսողական
28. տրանսֆորմացիա - 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն
29. ցիտատ – մեջբերում
30. ֆորմալ - 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական

     Լեզվի կոմիտե