Օգտագործել արդյոք կիտրոնաջուր
Տարածված տեսակետ կա, որ կիտրոնաջուրն նպաստում է նիհարելուն։ Իրականում լիմոնաջուրը չի կարող մարդուն նիհարեցնել, սակայն այն, որ մարդը մեծ քանակությամբ ջուր օգտագործի, թեկուզ վերջինիս մեջ կիտրոն ավելացրած, արդեն իսկ նպաստավոր ազդեցություն է ունենում քաշի նվազեցման համար, նշում են սննդաբան գիտնականները։
Նշվում է, որ առավոտները օրը մեկ բաժակ լիմոնաջրով սկսելը դարձել է չափազանց տարածված «արարողություն» շնորհիվ տիկ-տոկյան բլոգերների։ Նրանք էլ հենց հայտարարում են, որ մեկ շաբաթ շարունակ լիմոնաջրի օգտագործումը նպաստում է կալորիաների այրմանը։ Սակայն գիտականորեն հստակ ապացուցված չէ, եւ չկա որեւէ հետազոտություն, որը ապացուցեր, որ լիմոնաջուրը սովորական ջրից ավելի լավ է նպաստում նիհարելուն։ Միայն մեկ ճապոնական հետազոտություն կա արված 2008 թվականին, որտեղ նշվում է, որ լիմոնի մեջ պարունակվող հակաօքսիդանտները նպաստում են մարդու նիհարելուն։ Դրա փոխարեն գիտականորեն ապացուցված է, որ ջրի շատ օգտագործումը մարդու մոտ առաջացնում է հագեցման զգացողություն։
Կարծիքներ