Հայազգի երգչուհին համերգային ծրագրով հանդես կգա Կուբանում
Կուբանում մեկնարկում են վոկալային «Իմյա» մրցույթի հաղթողների համերգները։ Ծրագիրը կսկսվի «Ճանապարհ դեպի երազանք» համերգով, որին կմասնակցի նաեւ հայ երիտասարդ երգչուհի, նշված մրցույթի երկրամասային հաղթող Ռիտա Աղասարյանը։ Նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի հանձնարարականով երիտասարդ կատարողները հանդես կգան Նովորոսիյսկում, Գելենջիկում, Անապայում, Տուապսեում եւ Տեմրյուկում։
Հիշեցնենք, որ «Իմյա»/ «Անուններ/ մրցույթն անցկացվում է 2022 թվականից։ Երկրորդ սեզոնին մասնակցել են 350 երիտասարդ կատարողներ, որոնց համար մրցույթը սեփական կարիերան կառուցելու հնարավորություն է։ 2023 թվականին եզրափակչի մասնակիցները կարողացել են աշխատանքի տեղավորվել հեղինակավոր մշակութային հաստատություններում։
Կարծիքներ