Հնարավո՞ր է անցած 30 տարիների համար Ադրբեջանի կողմից չգանձված գումարները պահանջեն

Հնարավո՞ր է անցած 30 տարիների համար Ադրբեջանի կողմից չգանձված գումարները պահանջեն

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի պետական ծառայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել է հենակետ և իրանական բեռնատարներից գանձում է տուրքեր: 

ՀՀ իշխանությունը պաշտոնապես հայտնում է, թե այդ տարածքը, որտեղ տեղադրվել է հենակետը, և որտեղ ադրբեջանական պետությունը իրանական բեռնատարներից պետական տուրքեր է գանձում, Ադրբեջանի տարածքն է:

Հետաքրքիր է, իսկ ՀՀ իշխանությունը կանխատեսե՞լ է, որ այդ հայտարարություններով Ադրբեջանի համար ստեղծել է շահավետ հնարավորություն՝ անցած 30 տարիների համար Ադրբեջանի կողմից չգանձված գումարները (պատճառը, փաստորեն՝ մենք Ադրբեջանին թույլ չենք տվել իրենց սեփական տարածքը հսկել) պահանջել և ստանալ հենց Հայաստանի Հանրապետությունից»: