«Երևանցիներն արդյոք անհրաժեշտ են համարում, որ տեղի ունենան քաղաքապետի արտահերթ ընտրություններ». հարցման արդյունքներ

«Երևանցիներն արդյոք անհրաժեշտ են համարում, որ տեղի ունենան քաղաքապետի արտահերթ ընտրություններ». հարցման արդյունքներ

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից Երևանում 2021թ. հունվարի 12-17-ն իրականացված «Երևանցիները Երևանի մասին» կամ «Երևանի Ձայնը» խորագրով հետազոտության շրջանակներում Երևան քաղաքի բնակիչները գնահատել են քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը՝ 1-5 բալանոց սանդղակով:

«Մենք ունենք բոլոր համայնքների ղեկավարների ցուցանիշները. ամենաբարձր գնահատականը ստացել են Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները՝ 4 բալ, և ամենացածրը՝ Քանաքեռ-Զեյթուն՝ 3.2 բալ, և Աջափնյակ ու Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները՝ 3.4 բալ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստացել է 2.9 բալ»,- նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Արդյո՞ք անհրաժեշտ են Երևանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ» հարցի պատասխանն էլ հետևյալ պատկերն ունի՝ միանշանակ այո՝ 21.8 տոկոս, ավելի շուտ այո՝ 19.3 տոկոս, ավելի շուտ ոչ՝ նշել է 15.6 տոկոսը, և միանշանակ ոչ՝ 30.5 տոկոսը: Դժվարացել է պատասխանել հարցվածների 12.9 տոկոսը:

Իսկ թե ով է Երևանի քաղաքապետարանի ամենաակտիվ գործունեություն ծավալող ավագանին հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 83.3 տոկոսը, 9.4 տոկոսը նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Դավիթ Խաժակյանի անունը, 3.1 տոկոսը՝ վերջերս անկուսակցական դարձած Թեհմինա Վարդանյանի, և 1.9 տոկոսը՝ «Իմ քայլը» խմբակցությունից Լևոն Զաքարյանի անունները, 1.8 տոկոսը՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Իզաբելլա Աբգարյանի անունը»,- նշեց Նավասարդյանը: