Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում նոր լոքդաուն չեն հայտարարի

Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում նոր լոքդաուն չեն հայտարարի

Ռուսաստանի իշխանությունները չեն դիտարկում կորոնավիրուսի նոր բռնկման ալիքի պատճառով կրկին լոքդաուն հայտարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, ըստ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցման։ «Մենք կրկին ելակետ ենք ընդունում այն, որ չենք դիտարկում վերստին լոքդաուն հայտարարումը»,- ասել է նախարար Ռեշետնիկովը Պետդումայում տնտեսական բլոկի ոլորտային հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ժիգարեւի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ, հաղորդվել էր, որ հաջորդ տարվա բյուջեում երկրորդ լոքդաունը հաշվարկված չէ բիզնեսի համար։ Նա նաեւ ասել է, որ այս տարվա չորս տոկոսանոց տնտեսական անկումից հետո, հաջորդ տարվա համար սպասում են երեք տոկոսի տնտեսական աճ։