Ավելի ուրախ չեմ կարող լինել․ Դե Բրույնեն երկարաձգել է պայմանագիրը «Սիթիի» հետ․ պաշտոնական

Ավելի ուրախ չեմ կարող լինել․ Դե Բրույնեն երկարաձգել է պայմանագիրը «Սիթիի» հետ․ պաշտոնական

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, այն այսուհետ նախատեված է արդեն մինչև 2025 թվականը։ Ֆուտբոլիստը պայմանագրի ստորագրումից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին նոր պայմանագրից։

«Ավելի ուրախ չեմ կարող լինել։ 2015 թվականին այս թիմին միանալուց հետո ես ինձ զգում եմ տանը։ Ես սիրում եմ երկրպագուներին, իմ ընտանիքը հարմարավետ է զգում Մանչեսթերում, իսկ իմ խաղը շատ մեծ զարգացում է ապրել։ Ի վերջո իմ մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ մրցելույթներս սկսեցի «Սիթիում»,- ասել է բելգիացին։