Միակ լավ բանն այն է, որ դեռ պատասխան խաղի հնարավորություն կա․ Կլոպ

Միակ լավ բանն այն է, որ դեռ պատասխան խաղի հնարավորություն կա․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիկ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ  դիմակայության արտագնա խաղին, որում անգլիական ակումբը պարտություն կրեց 3-1 հաշվով։

«Կիսաեզրափակիչ դուրս գալու իրավունքը հենց այնպես ոչ մեկի չի տրվում, մենք պիտի վաստակեինք այդ իրավունք, սակայն գոնե այս պահին դա չենք արել։ Միակ լավ բանը , որը կա, պատասխան խաղի հնարավորությունն է։ Լավ չէինք խաղում, խաղը չէր ստացվում, չէինք կարողանում տհաճություններ պատճառել «Ռեալին»։ Մենք ունենք այն, ինչին արժանի էին, թեպետ անկեղծության համար կարող եմ ասել, որ համեմատության մեջ երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ էինք գործում։ Պարզ իրավիճակում կորցնում էինք գնդակը, իսկ մադրիդցիները հստակ հակագրոհներ էին ձեռնարկում, իսկ նրանց արագավազ խաղացողների հնարավորությունների մասին ողջ ֆուտբոլային աշխարհը գիտի»,- ասել է Կլոպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։