Եթե կոնկրետ իրավունքի խախտում կա, կարող են դիմել ՄԻԵԴ․ Ալվինա Գյուլումյան

Եթե կոնկրետ իրավունքի խախտում կա, կարող են դիմել ՄԻԵԴ․ Ալվինա Գյուլումյան

Նոյեմբերի 17-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց մերժել 4 քաղաքական ուժերի՝ «Պատիմ ունեմ» և «Հայաստան» դաշինքների և «Հայոց հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունների՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով դիմումները և ԿԸՀ-ի որոշումը ուժի մեջ թողնել։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը արդեն հայտնել է, որ ՍԴ-ի որոշման վերաբերյալ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանից կարծիք հարցրինք ՍԴ-ի որոշման վերաբերյալ․

«Ոչինչ չեմ կարող ասել ՍԴ-ի որոշման մասին, որովհետև ո՛չ որոշումն եմ կարդացել, ո՛չ ընթացքին եմ հետևել սկզբունքորեն»,- ասաց Գյուլումյանը։

Հարցրինք՝ ՍԴ որոշումը ՄԻԵԴ-ում բողոքարկման ենթակա՞ է, Գյուլումյանը պատասխանեց․

«ՄԻԵԴ-ում որոշում չեն բողոքարկում, եթե իրավունքի խախտում կա, ապա իրավունքի խախտման վերաբերյալ են դիմում ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ը 4-րդ ատյան չէ մեր դատարանների նկատմամբ, այ եթե կոնկրետ իրավունքի խախտում կա, կարող են դիմել ՄԻԵԴ՝ Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների վերաբերյալ։ Եթե գտնում են, որ խախտվել է իրենց ընտրելու-ընտրվելու իրավունքը, կարող են դիմել ՄԻԵԴ, բայց դա չի նշանակում ՍԴ որոշում բողոքարկել, դա նշանակում է իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել Եվրոպական  դատարան»։