ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դեռ շարունակու՞մ է պաշտոնավարել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դեռ շարունակու՞մ է պաշտոնավարել

ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանի` ուսանողների հետ տեսակապին, որտեղ նա, ի պատասխան ուսանողներից մեկին, ասել էր, որ իր խնայողությունները փոխանցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամին, այդ պատճառով չի մուծել վարձը, ռեկտորը պատասխանել էր. «Մեր հաշվին Արցախին լավություն եք անում, ես հաստատ մեկի (ԵՊՀ֊ի) հաշվին՝ մյուսին (Արցախին, զինվորին) լավություն չէի անի...»:         

«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դեռ շարունակու՞մ է պաշտոնավարել։ Լու՞րջ։ 
Ասում է` ես մեկի հաշվին մյուսին լավություն չէի անի։ Էդ մեկն էլ հայրենիքն ա, այսինքն մարդն իր հաշվին հայրենիքին լավություն չէր անի։ Ֆիքսենք, շարժվենք առաջ, հետո կվերադառնանք այս հարցին։ 
Հույս ունեմ նախարարը հնչեցված խոսքերին համարժեք քայլերով այս իրավիճակը կլուծի»,-գրել է Կոստանյանը։