Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության այսօրվա կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության այսօրվա կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Այսօր պաշտոնապես ավարտվում է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված սպառազինության արգելքը։

Այս առիթով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

«Կարևոր օր է միջազգային հանրության համար, որը, ի հեճուկս ԱՄՆ-ի չարամիտ ջանքերի, պաշտպանեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (JCPOA)»,- գրել է Զարիֆը։

ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության այսօրվա կարգավորումը հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության տեսանկյունից։

«Այսօր ավտոմատ կերպով ավարտվում են, ըստ 2231 Համաձայնության, իմ երկրում սպառազինության վրա դրված սահմանափակումները։ Տարօրինակ չէ, որ մենք հանդես ենք գալիս ոչ ընտրողական բնույթի սպառազինության դեմ։ Զենքն Իրանում միշտ եղել է պաշտպանողական։ Դրանք պատերազմ չեն հրահրել և կոռուպցիա չեն տարածել, ինչպես՝ ուրիշները։ Մենք համարում ենք, որ անվտանգությունը ձեռք է բերվում մեր ժողովրդի կամքով և նրա ինքնաբավությամբ։ Մեր նպատակները միշտ խաղաղ ու պաշտպանողական են»,- հավելել է Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ սահմանված սպառազինությունների արգելքի վերացման շնորհիվ ԻԻՀ-ը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի սպառազինություն, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները, այծ ծանր հրետանին:

Զենքի էմբարգոյի վերացմանը դեմ էր արտահատվել ԱՄՆ-ը, որի հետ իրանական պետությունն ունի բավականին լարված հարաբերություններ։