Համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել

Համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել

Ակադեմիական քաղաքի ծրագիրը բավականին հետաքրքիր է՝ նախագծված միջազգային մասնագետների կողմից: Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ համալսարանը պետք է գնա, որը՝ ոչ, բայց ընթացքում հնարավորությունը լինելու է մեծ, և գրեթե բոլոր համալսարանների համար։ Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կարծում եմ՝ ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»,- ասել է նա: