Անկեղծ ասած, վստահ չեմ, որ դա որպես հումոր կընկալվի

Անկեղծ ասած, վստահ չեմ, որ դա որպես հումոր կընկալվի

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը գրել է․

«Երբ առաջին անգամ հայտարարված Արտակարգ դրությունը երկարաձգվեց, ուզում էի հումոր անել, թե․ «Խնդում եք, բայց Եգիպտոսում Հոսնի Մուբարաքը մի անգամ Արտակարգ դրություն հայտարարեց ու էդ հիմքով 30 տարի փաստացի ընտրություններ չանցկացվեցին»։Ալարեցի գրեմ, հետո երկրորդ երկարաձգմանն էի ուզում գրել։ Էլի ալարեցի։ Հիմա եթե գրեմ, անկեղծ ասած, վստահ չեմ, որ դա որպես հումոր կընկալվի ։)»։