Իրանի հրթիռային հարվածից ոչ մի ամերիկյան զինվոր չի սպանվել կամ վիրավորվել․ Թրամփ

Իրանի հրթիռային հարվածից ոչ մի ամերիկյան զինվոր չի սպանվել կամ վիրավորվել․ Թրամփ

Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտն է , որ հրթիռային հարվածի հետեւանքով ոչ մի ամերիկյան զինվոր չի սպանվել կամ վիրավորվել։ «Ամերիկյան ժողովուրդը պետք է երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի տուժել անցյալ գիշեր իրանական ռեժիմի հարձակման հետեւանքով։ Մեր բոլոր զինվորները անվտանգության մեջ են, վնասը նվազագույն է»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ չի տուժել նաեւ ոչ մի իրաքցի զինվոր, քանի որ աշխատել է նախազգուշացման համակարգը։ Նա հայտնել է, որ նոր պատժամիջոցներ կսահմանվեն, քանի դեռ Իրանը «չի փոխել իր վարքագիծը»։