Թրամփն Էրդողանին առաջարկել է ռուսական Ս-400-ների հետ կապված խնդրի լուծման տարբերակ

Թրամփն Էրդողանին առաջարկել է ռուսական Ս-400-ների հետ կապված խնդրի լուծման տարբերակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Թուրքիային 100 միլիարդ դոլարի առեւտրային գործարք կնքել՝ որպես լուծում ռուսական Ս-400 համակարգերի պատճառով առաջացած խնդրի։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Պարբերականի իրազեկ աղբյուրները նշում են, որ երկու երկրների հարաբերությունների բարելավման առաջարկը ներկայացված է եղել այն նամակում, որը անցյալ շաբաթ Թրամփը ուղարկել է Էրդողանին։ Այս գործարքի դիմաց, Անկարան պարտավորվելու էր վերանայել իր քաղաքականությունը Սիրիայում եւ լուծել Ս-400-ների խնդիրն ԱՄՆ օգտին։ Հոդվածում նշվում է, որ այս առաջարկն աներկբա կերպով կհարուցի Ներկայացուցիչների պալատում Թրամփի հակառակորդների զայրույթը։