Իրանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել․ արձագանք հայաստանյան գործընթացներին

Իրանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել․ արձագանք հայաստանյան գործընթացներին

Թեհրանը մանրակրկիտ հետևում է Հայաստանում զարգացումներին: Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմանբ՝ կարճ հայտարարության մեջ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական գործընթացներին:

«Իրանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունից», - հավելել է ԱԳՆ խոսնակը։